Իսպանիայի առաջնության շրջանակում շաբաթ օրը կայանալիք «Վալենսիա»-«Էսպանյոլ» հանդիպումը ճակատագրական կլինի «թռչող չղջիկների» գլխավոր մարզիչ Գարի Նևիլի համար: Պարտության դեպքում անգլիացի մասնագետը հարկադրված կլինի լքելու «Վալենսիան», քանզի ակումբի ղեկավարության համբերությունն էլ սահման ունի: Եթե անգլիացին լքի ակումբը, նրան փոխարինելու կգա ակումբի երկրորդ թիմի մարզիչ Կուրո Տորեսը: Տեղեկացնենք, որ Նևիլի ղեկավարությամբ «Վալենսիան» անցկացրել է տասնյոթ խաղ, հաղթել չորսում, յոթ անգամ ցույց տվել ոչ-ոքի արդյունք:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ